Չինաստանի լեռնային շրջաններում կարստային քարանձավներ կան: Դա տեղանքի ձեւավորման առանձնահատկությունն է, երբ տեղումների եւ ստորերկրյա ջրերի ազդեցության հետեւանքով փափուկ ապարներն աստիճանաբար լվացվում են, մինչդեռ կոշտերը մնում են։ Այդպիսի քարանձավը կարող է փոքր մուտք ունենալ, իսկ ներսի կողմից՝ հսկայական լինել, հայտնում է Planet-today-ը։
Գիտնականներն այդպիսի քարանձավ վերջերս գտել են հարավարեւմտյան գավառներից մեկում։ Դրա ներքին մասի չափերը 360x150 մետր են։ Փոսի խորությունը գրեթե 200 մետր է։ Դրա հատակին հսկայական ծառեր են աճում, որոնք, քանի որ ձգվում են դեպի արեւային լույսը, քառասուն մետր բարձրության են հասել:
«Եթե այս քարանձավում կենդանիների նոր տեսակներ հայտնաբերվեն, ես ամենեւին չեմ զարմանա»,- հայտնագործությունը մեկնաբանել է ամերիկացի մասնագետը։ Կարստային քարանձավները եւ այսպիս օազիսները նպաստում են մաքուր բնության պահպանմանը դարերի ընթացքում:
Մանրանտառը, որը սովորական անտառներում հազիվ մարդու ծնկից լինի, այս փոսի մեջ հասնում է 140-150 սանտիմետր բարձրության է հասնում, պատմել են արշավախմբի անդամները։
Սա արդեն երեսուներորդ այսպիսի քարանձավն է Գուանսի շրջանում, որն ամբողջ աշխարհում հայտնի է նման ռելիեֆով։ Այն բնության կողմից ստեղծված քարանձավներ, սյուներ եւ կամուրջներ է ներառում։ Գուանսին նույնիսկ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում՝ իր տեղը զբաղեցնելով համաշխարհային ժառանգության շարքերում։





























