Ռոբոտիզացումը մեր կյանքում ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում՝ աստիճանաբար նոր մակարդակի հասնելով: Այդ թվում՝ շինարարության մեջ, որտեղ մեքենաները ոչ միայն օգնում են մարդուն, այլեւ որոշ իրավիճակներում ամբողջությամբ փոխարինում են նրան։ Դա տեղի է ունենում Չինաստանում, որտեղ ամբարտակ կառուցելու հավակնոտ նախագիծ է սկսվել, որի բարձրությունը 180 մետր կկազմի:
Շինարարության մեջ մարդկային աշխատուժը լիովին կբացառվի։ Ցինխուա համալսարանի մասնագետների կողմից ստեղծված նախագիծը նախատեսում է, որ ամբողջ աշխատանքը կվերահսկվի արհեստական ինտելեկտի միջոցով, իսկ կիրականացվի տարբեր ծանր անօդաչու մեքենաների կողմից:
«ԱԻ-ի եւ շինարարական ռոբոտների համադրությունը շինարարության մեջ մարդկային սխալի հավանականությունը զրոյի կհասցնի»,- կարծում են մշակողները։
Կգործարկվի նաեւ 3D տպագրության տեխնոլոգիան. միայն պլաստիկ կոնստրուկցիաների փոխարեն բետոնե կոնստրուկցիաներ կտպագրվեն։ Շինհրապարակի բոլոր սարքավորումները կկառավարվեն կենտրոնական հանգույցից՝ նեյրոնային ցանցի միջոցով: Մարդկանց միջամտությունն անհրաժեշտ կլինի միայն շինանյութը բեռնելիս, նույնիսկ տեխնիկայի բեռնաթափումը ինքնուրույն կիրականացվի։
Եթե չինացի փորձագետները կարողանան ավարտին հասցնել աշխատանքը, նրանք ոչ միայն էլեկտրաէներգիա կապահովեն մեծ տարածաշրջանի համար, այլեւ ռոբոտների կողմից կառուցված շենքի բարձրության նոր ռեկորդ կսահմանեն:





























