ԱՄՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հունաստանի կառավարությանը՝ Կրետե կղզում F-35 եւ F-15 ինքնաթիռներիտեղակայման համար։ Այս մասին հայտնում է Ulusal Kanal հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Աթենքում դիտարկում են այս խնդրանքը եւ պատասխան են պատրաստում։ Եթե ​​այն հաստատվի, ԱՄՆ ռազմական ավիացիան կտեղակայվի Կրետեի համանուն ծովածոցի ափին գտնվող «Սուդա» բազայում։ Այնտեղ զինված ուժերի մի քանի հունական ռազմական օբյեկտներ են տեղակայված, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ինքնաթիռները կկարողանան մասնակցել Միջերկրական ծովում անցկացվող զորավարժություններին։ 

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն եւ Հունաստանում քննարկում են ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի զինատեսակների միջոցով Հռոդոս, Լեսվոս եւ Քիոս կղզիների գոտում պաշտպանական կարողությունների ուժեղացումը։ Աթենքը մտահոգված է Թուրքիայի կողմից պոտենցիալ սպառնալիքի եւ Էգեյան ծովում աճող լարվածության կապակցությամբ, որտեղ թուրք-հունական սահմանների հետ կապված հարցերը դեռ չեն կարգավորվել։ Պաշտպանական կարողությունների ուժեղացման դիմաց, նշում է հեռուստաալիքը, հունական կողմը կարող է ուկրաինական բանակին փոխանցել իր հին հակաօդային պաշտպանության համակարգերի եւ զրահատեխնիկայի մի մասը։