Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար զորակազմի տեղակայումը շատ աղոտ հեռանկար է: Այդ մասին օգոստոսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Ո՞վ է մտնելու այդ ուժերի կազմում, որտե՞ղ են տեղակայվելու, ի՞նչ գործառույթներ են իրականացնելու: Այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Մյուս կողմից մենք միշտ պետք է հիշենք Հարավսլավիայի օրինակը, թե ինչ արեցին այդ «խաղաղարար ուժերն» այնտեղ»,- նշել է Ջամալյանը:
Հոգեբանը նաեւ հիշեցրել է Հայաստանին բարեկամ Իրանը, որ կտրուկ հանդես է գալիս նման հեռանկարի դեմ:
«Խաղաղարար ուժերը տարածաշրջան կբերեն ամեն ինչ, բացի խաղաղությունից»,- համոզմունք է հայտնել նա:




























