Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն այսօր հանդես է եկել Թուրքիային ԱՄՆ-ի կողմից ենթադրվող զենքի վաճառքի մասին հայտարարությամբ։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքի գաղափարը»,- նշել է նա։

«Միացյալ Նահանգները չպետք է Թուրքիային նոր զենք ու ռազմատեխնիկա տրամադրի՝ հաշվի առնելով երկրի ներսում եւ արտասահմանում Էրդողանի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների, տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների եւ ՆԱՏՕ-ի առջեւ պարտավորությունները չկատարելու երկարամյա պատմությունը»։

«Այդ վաճառքը նրան համարձակություն կտա եւ ռեսուրսներ՝ շարունակելու ռազմական նախաձեռնությունները Կովկասում եւ նրա սահմաններից դուրս»։

«Ես չեմ կարող աջակցել Կոնգրեսի որեւէ գործողության, որը կօգնի Թուրքիային մեծացնել իր ռազմական զինանոցը»,- ասել է նա։