ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեպքում ռազմատեխնիկական պատասխանի մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին լուրջ վնաս կհասցնի Մոսկվայի և Հելսինկիի հարաբերություններին։ 

«Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի, որպեսզի դադարեցնի իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդպիսով մայրցամաքն ավելի կայուն եւ  անվտանգ չի դառնա։