Վթարի է ենթարկվել բրիտանացի դերասան Ռոուեն Աթքինսոնը, ով առավել հայտնի է որպես «Միստր Բին»` հայտնի կատակերգական սերիալից:

Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին բրիտանական Քեմբրիջշիր կոմսության Հեդոն բնակավայրում:

Դերասանը գտնվել է 1 մլն  դոլար արժողությամբ սուպերքարի` McLaren F1-ի ղեկին:

«Միստր Բինը», գտնվելով աշխարհում ամենաարագ մեքենաներից մեկի ղեկին, կորցրել է կառավարումը եւ բախվել ծառին եւ լուսացույցի սյանը: Այնուհետեւ մեքենան նաեւ այրվել է, հաղորդում է Daily Mirror-ը:

Ինքը` դերասանը աննշան վնասել է ուսը եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Աթքինսոնը հայտնի է գերարագ ավտոմեքենաների հանդեպ իր թուլությամբ: Նա նաեւ մի քանի հին եւ գերարագ ավտոմեքենաների սեփականատեր է, այդ թվում Aston Martins եւ Rolls Royce: Դերասանը ավտոմոբիլային ամսագրերում մի քանի հոդվածների հեղինակ է: