Թուրքիայի խորհրդարանի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» անդամ Ջեմիլ Չիչեքը Թուրքիայի պատերազմի վետերանների, նահատակների այրիների եւ որբերի միության համար տված Ռամադանի տոնական ընթրիքի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները, երբ հիշել է ԱՍԱԼԱ-ին եւ PKK-ին։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Չիչեքն ասել է, թե Թուրքիայի խորհրդարանը նահատակների եւ վետերանների արժեքն է։
«Սրտանց ուզում եմ ասել, որ դուք իմ ամենահատուկ հյուրերն ենք, քանի որ ձեր ամենաարժեքավոր ունեցածը տվեցիք այս երկրին։ Իմ ընտանիքից էլ 2 հոգի նահատակվել է։ Մեկը PKK-ի, մյուսը՝ ԱՍԱԼԱ-ի զոհն է դարձել»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահն ու արտասվել։




























