Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը eu Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստjոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի պլանները եւ իրավիճակն Ուկրաինայում, շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Մտքերի անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ֆինլանդիայի ղեկավարության՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հայտարարված մտադրության կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ «ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան»։ «Երկրի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության եւ գործընկերային համագործակցության ոգով եւ փոխշահավետ բնույթ են կրել»,- ասել է ՌԴ նախագահը:
Ուկրաինայում իրավիճակի քննարկման ժամանակ Պուտինը, «մասնավորապես, կիսվել է իր գնահատականներով Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ բանակցային գործընթացի վիճակի մասին, որը փաստացի կասեցվել է Կիեւի կողմից, որը շահագրգռված չէ լուրջ եւ կառուցողական երկխոսությամբ», տեղեկացնում է մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ֆիննական կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:





























