Հունգարիայի նոր նախագահ Կատալին Նովակը շաբաթ օրը իր երդմնակալության արարողության ժամանակ դատապարտել է «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» եւ հայտարարել է, որ նախ այցով կմեկնի Լեհաստան՝ Վարշավայի հետ հարաբերությունները բարելավելու ակնհայտ ժեստով, հայտնում է Reuters-ը։

Հարեւան Ուկրաինային զենք ուղարկելուց Հունգարիայի հրաժարվելը եւ նրա դեմ լինելը Եվրամիության կողմից ռուսական նավթի ներմուծման ծրագրված էմբարգոյին խորացրել են Բուդապեշտի եւ Վարշավայի հարաբերությունները, որոնց կառավարությունները եղել են ԵՄ վաղեմի դաշնակիցները:

Fidesz կուսակցությունից նախկին պատգամավոր եւ վարչապետ Վիկտոր Օրբանի դաշնակից Նովակը նախագահի արարողակարգային պաշտոնում ընտրվել է մարտին՝ ապրիլի 3-ին ընտրություններում Օրբանի հերթական համոզիչ հաղթանակից հետո:

Հունգարիայի առաջին կին նախագահ Նովակը Fidesz կուսակցության փոխնախագահ եւ Օրբանի նախորդ կառավարությունում ընտանիքի հարցերով նախարար է եղել:

«Երեքշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ես մեկնում եմ Վարշավա, որպեսզի հանդիպեմ լեհ ժողովրդի նախագահի հետ։ Պարոն նախագահ, հարգելի Անջեյ (Դուդա), շնորհակալ եմ բարեկամների պես զրուցելու հնարավորության համար»,- իր երդմնակալության խոսքում ասել է Նովակը։

«Մենք դատապարտում ենք Պուտինի ագրեսիան, զինված ներխուժումը ինքնիշխան պետություն։ Մենք հավերժ «ոչ» ենք ասում Խորհրդային Միության վերականգնմանն ուղղված բոլոր ջանքերին»,- հավելել է նա։