Մենք պատրաստ ենք մեր հանդեպ ցանկացած չարակամության եւ տհաճ միջոցների։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար Տիտտի Տուպուրայնենը։

«Բայց խուճապ բացարձակապես չկա։ Մենք չենք վախենում։ Խոսքը մեր իսկ դիմադրության մասին է, եւ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չսահմանափակենք մեր ազգային շարժման մանեւրը Կրեմլից լսած սպառնալիքների պատճառով։ Եվ այս սպառնալիքները նորություն չեն։ Մենք երկար տարիներ գիտենք, որ Կրեմլը չի աջակցում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, բայց խոսքը Ֆինլանդիայի եւ մեր որոշումների մասին է, եւ մենք, անշուշտ, օգուտ կբերենք ողջ դաշինքին։ Մենք ունենք շատ հզոր զորակոչային բանակ։ Մենք հենց նոր 60 հատ F-35 գնելու որոշում ենք կայացրել, մենք լավ հագեցած ենք, եւ մենք ռեսուրս կլինենք դաշինքի համար։ Ոչ մի էսկալացիա, ոչ մի սպառնալիք»,- հայտարարել է նախարարը։