Կիեւի Պեչերսկայա շրջանային դատարանը օգոստոսի 5-ին նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը` բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նշենք, որ ավելի վաղ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել էր, թե իրեն կձերբակալեն մինչեւ օգոստոսի 24-ը` Ուկրաինայի անկախության օրը: Նրա խոսքով, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հենց այդ օրն է ցանկանում ազատվել ընդդիմությունից:
Տիմոշենկոն մեղադրվում է գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Նրան 7-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում:




























