Իրենց բնական թշնամիներին՝ բուերին դիմակայելու համար մեծ ականջավոր չղջիկները (Corynorhinus townsendii) ստիպված են հնչյուններ արձակել, որոնք հիշեցնում են բոռերի բզզոցը, որոնց հետ հանդիպումներից բուերը նախընտրում են խուսափել: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ Նեապոլի Ֆեդերիկո II-ի համալսարանի պրոֆեսոր Դանիլո Ռուսոյի գլխավորությամբ, գրում է Techcult-ը։
Մի քանի տարի առաջ գիտնականները տարօրինակ բզզոց են գրանցել, երբ չղջիկներն ընկել են հատուկ տեղադրված ցանցեր։ Այնուհետեւ Ռուսոն եւ նրա գործընկերները ենթադրել են, որ կենդանիներն այդպիսով զգուշացնում են իրենց ցեղակիցներին վտանգի մասին, թեեւ նրանք չեն բացառել, որ դա կարող է թշնամիներին ուղղված զսպող ազդանշան լինել։
Երկրորդ տարբերակի ճշգրտությունը ստուգելու համար գիտնականները ներգրավել են գերված 16 չափահաս բուերի, որոնց նրանք «առաջարկել են» լսել չղջիկների, բոռերի բզզոցները եւ Corynorhinus townsendii-ի կողմից արձակվող ձայները:
Գիտնականները նկատել են, որ բուերը չղջիկների, բոռերի ու մեղուների բզզոցի պահին հեռանում են բարձրախոսներից, եւ ընդհակառակը, մոտենում են բարձրախոսներին, երբ լսում են «սովորական» ձայներ։





























