Մերձավոր Արեւելքում ԱՄՆ շահերը պաշտպանող մոտ տասնյակ կազմակերպություններ Կոնգրեսից պահանջել են չեղարկել Բայդենի վարչակազմի ծրագրած ռազական տեխնիկայի վաճառքը Թուրքիային, գրում է The Hill-ը:

Բայդենի վարչակազմն անցյալ ամիս խնդրել է Կոնգրեսին հաստատել ժամանակակից զենքի եւ այլ սարքավորումների վաճառքը F-16 կործանիչների թուրքական խմբաքանակի համար, հայտնել է The Wall Street Journal պարբերականը:

Սակայն 7 իրավապաշտպան կազմակերպություն ահազանգում են, որ Կոնգրեսը պետք է խիստ վերահսկողություն սահմանի Թուրքիային ցանկացած պոտենցիալ վաճառքի հարցում:

Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին ուրբաթ առանձին նամակներ են ուղարկվել Առաջնորդների հույն-ամերիկյան խորհրդի, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի, Ամերիկյան հրեական հանձնաժողովի, «Քրիստոնյաների պաշտպանություն» կազմակերպության, Մերձարեւելյան ֆոռումի, Քուրդիստանի ամերիկացի բարեկամներ եւ Արդարություն Կիպրոսի համար միջազգային հանձնաժողովի կողմից: