ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Թուրքիան իր մտահոգությունն է հայտնել այն աջակցության առնչությամբ, որը Շվեդիան եւ Ֆինլանդիան տրամադրում եմ «ահաբեկչական կազմակերպություններին»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Բեռլինում կայացած հանդիպման ավարտին, փոխանցում է «Անադոլուն»:

Նրա խոսքով՝ թուրքական կողմը, մասնավորապես, բարձրաձայնել է Շվեդիայի կողմից հատկացվող սպառազինման աջակցության մասին:

Չավուշօղլուն անթույլատրելի է անվանել Թուրքիայի դեմ սահմանված արտահանման սահմանափակումները երկրների կողմից, որոնք ուզում են անդամակցել դաշինքին:

ԱԳ նախարարն անդրադարձել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների հետ  նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը  

«Առաջարկվել է համատեղ աշխատել թուրքական կողմի մտավախությունների վերացման ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն: