ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես ակնկալվում է, Ռուսաստանի գործողությունները կդիտարկեն որպես անմիջական սպառնալիք, ինչպես նաեւ կդիտարկեն հարցը, թե ինչպես կարելի է ավելի լավ աջակցություն տրամադրել հարեւան երկրներին, որոնք խոցելի են: Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները, հավանաբար, բաց կթողնեն հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «եթե Մոսկվայի վարքագիծը փոխվի», ընդգծել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ փաստաթղթում անդրադարձ կարվի նաեւ Չինաստանին եւ ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների հարցին:

«Այսպես կոչված՝ ռազմավարական հայեցակարգը բնորոշում է դաշինքի՝ առաջիկա տարիների առաջնահերթությունները եւ պետք է վերջնականապես հաստատվի Մադրիդում հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: 2010 թվականին հրապարակված նախորդ տարբերակում Ռուսաստանը նշվում էր որպես գործընկեր, սակայն այս անգամ այդ ձեւակերպումը կբացառվի»,- գրում է Bloomberg-ը: