Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կմնա Հավանայում` քիմիաթերապիայի կրկնակի կուրս ստանալու նպատակով: Նման որոշում է ընդունվել Վենեսուելայի նախագահի առողջական վիճակը հետազոտելուց հետո, հաղորդում է El Mundo թերթը:
Բուժման կուրսը կարող է 5 շաբաթ տեւել, սահմանադրական կարգի համաձայն` Չավեսը խորհրդարան է ուղարկել տեղեկանք` իր մեկնումը թույլ տալու խնդրանքով:
Այդ մասին պետական հեռուստաալիքով հեռախոսային հաղորդագրության ժամանակ Չավեսը հայտարարել է, որ մոտակա ժամանակներում հրապարակային ելույթներ չի ունենալու:




























