Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը elDiario.es իսպանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ 50 տոկոսանոց հավանականություն կա, որ 20 տարի անց մենք կարող ենք եւս մեկ համավարակի ականատես լինել:

Գեյթսի կարծիքով՝ դա չի լինի կապիկի ծաղիկ հիվանդությունը, այլ ամենայն հավանականությամբ, արդեն իսկ գոյություն ունեցող վիրուսներից մեկի մուտացիան կամ նույնիսկ կենսաահաբեկչի կողմից ստեղծված արհեստական վիրուս:

Միլիարդատերը կարծում է, որ նոր վիրուսի առաջացման պատճառը կարող է դառնալ մարդու ներխուժումը նոր էկոհամակարգեր:

Նա նույնիսկ մեկնաբանել է իր անձի հետ ասոցացվող «համավարակային» դավադրության տեսությունը:

«Դա ծիծաղելի է, սակայն եթե այդ ասեկոսեների պատճառով մարդիկ պատվաստումներ չանեն, ապա հետեւանքները սարսափելի կլինեն»,- ասել է Գեյթսը պարբերականին տված հարցազրույցում: