Թայվանում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է, երեքշաբթի հայտնել է կղզու ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։

Թայվանի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հաղորդագրության համաձայն՝ կործանվել է AIDC AT-3 ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Կաոսյուն քաղաքի Գանշան ռազմաօդային բազայից:

«Չնայած որոնողափրկարարական խումբն օպերատիվ կերպով սկսել է փրկարարական աշխատանքները, ցավոք, ինքնաթիռի օդաչուն մահացած է գտնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թայվանի ղեկավար Ցայ Ինվենը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է պարզել միջադեպի պատճառը եւ սատարել մահացած օդաչուի ընտանիքին։