Լուվրի արվեստի թանգարանը դատական ​​հայց կներկայացնի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա տորթ նետած այցելուի դեմ, հայտնում է Le Parisien թերթը։

24-ամյա վանդալն այս պահին գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները դեռ պետք է պարզեն` արդյո՞ք հնարավոր է նրա ձերբակալությունը բժշկական հիմքերով:

Միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողն արվեստի թանգարան էր այցելել կեղծամով եւ անվասայլակով։ Սկզբում նա փորձել էր կոտրել կտավը պաշտպանող զրահակայուն ապակին, իսկ հետո նկարի վրա տորթ էր նետել, իսկ հատակին վարդի թերթիկներ ցրել։

Տղամարդն իր արարքը որպես աշխարհը պաշտպանելու փորձ է բացատրել:

Փարիզի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։