Սիրիայում իր տանը մահացած են գտել պաշտպանության նախկին նախարար Ալի Հաբիբին, ով նախօրեին պաշտոնանկ էր արվել, հաղորդում է Ynetnews.com-ը` վկայակոչելով սիրիական ընդդիմությունից ստացած տեղեկությունները:
Տեղեկության մեջ նշվում է, որ Հաբիբի մահվան պաշտոնական հաստատում դեռես չի եղել:
Մեկ այլ վարկածով, Ալ Հաբիբին գնդակահարվել է պաշտոնանկ արվելուց 9 ժամ հետո: Տեղեկության մեջ նաեւ ասվում է, որ Հաբիբը սպանվել է բանակում ունեցած իր հակառակորդների կողմից:
Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնանկ է արել 72-ամյա պաշտպանության նախարարին` այդ պաշտոնում նշանակելով Դավուդ Ռաջային:
SANA գործակալությունը հաղորդում է, որ Հաիբի առողջական վիճակն իսկապես վատթարանում էր, եւ միգուցե նա մահացել է բնական մահով:




























