Բայդենի վարչակազմը դիտարկում է որոշ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցում, սակայն այն պետք է հավասարակշռի գների նվազեցման կարճաժամկետ նպատակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն։
«Մենք ակտիվորեն քննարկում ենք, թե ինչ անել այս սակագների հետ»,- ասել է Ադեյեմոն CNN-ին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ամերիկացու համար կարևոր է իմանալ, որ նախագահը հավատարիմ է ամեն ինչ անելու՝ ծախսերը կայուն կերպով նվազեցնելու համար»,-hավելել է նա։



























