ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է, որ ինքը «սխալ» է գնահատել «ճանապարհը, որով գնա ինֆլյացիան»։
CNN-ին տված հարցազրույցում ցուցադրվել է նրա նախորդ մեկնաբանություններից մի հատված, երբ նա ասել է, որ ինֆլյացիան «ոչ մեծ ռիսկ» կլինի, եւ ինքը չի ակնկալում, որ խնդիր կդառնա»։
«Կարծում եմ, որ այն ժամանակ սխալվել եմ ճանապարհի հարցում, որով կգնա ինֆլյացիան»,- ասել է ֆինանսների նախարարը։ «Ինչպես արդեն հիշատակեցի, տնտեսության մեջ տեղի են ունեցել չնախատեսված եւ լուրջ ցնցումներ, որոնք հանգեցրել են էներգիայի եւ պարենային ապրանքների գների աճի եւ մատակարարման խափանումների, որոնք մեծապես ազդել են մեր տնտեսության վրա, ինչը ես այն ժամանակ լիովին չէի հասկանում: Բայց մենք դա հիմա խոստովանում ենք»:
Նրա խոսքով՝ Դաշնային պահուստային համակարգն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում։ «Իրենք են որոշում՝ ինչ անել։ Եվ, իր հերթին, նախագահ Բայդենը կենտրոնացած է այն բանի վրա, որպեսզի լրացնի այն, ինչ անում է ԴՊՀ-ն գործողություններով։ Դրանք կնվազեցնեն ամերիկացիների կարեւոր ծախսերը, որոնք նախատեսվել են նրանց բյուջեով»:





























