Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցվել է ընդամենը 5-6 տոկոսով` չնայած նրան, որ կառուցվում է արեն երկար տարիներ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 1-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար ը։

Նրա խոսքով` վերջին 2-3 տարվա ընթացքում մայրուղու վրա աշխատանքներն ակտիվացել են։ Մասնավորապես, անցած տարի մոտ 50 կմ ճանապարհ է ասֆալտապատվել:
Նախարարը հավելեց, որ դեռ չլուծված խնդիրներ կան, թեեւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

«Մասնավորապես, մայրուղու Աշտարակ-Թալին հատվածում լրացուցիչ 8 կմ ճանապարհ կկառուցվի»,- պարզաբանեց Սանոսյանը։