Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 22 նախագիծ, անցկացրել 130 միջոցառում։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 1-ին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նշել է, որ նախապես ծրագրված էր 131 միջոցառում։

«Դրանց իրականացման վրա փաստացի ծախսվել է 201 մլրդ 372 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 93,8 տոկոս»,- տեղեկացրել է Խաչատրյանը։

Պետական եկամուտների կոմիտեն 2021թ. իրականացրել է 12 միջոցառումից կազմված մեկ ծրագիր։ Ընդ որում՝ ծախսվել է 27 մլրդ 853 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 97 տոկոս։