ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2021-ին իրականացրել է 14 ծրագիր՝ 71 միջոցառմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 1-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման  ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ընդ որում, նրա խոսքով, փաստացի ծախսվել է 43 մլրդ 390 մլն դրամ, կատարողականը` մոտ 95 տոկոս։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 5 ծրագիր՝ 14 միջոցառմամբ։ Փաստացի ծախսվել է 6 մլրդ 612 մլն դրամ։ Արդյունավետությունը կազմել է 92.3 տոկոս»,- ասաց նախարարը։