Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2021թ. իրականացրել է 4 միջոցառումից կազմված 1 ծրագիր։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 1-ին ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ծախսվել է 3 մլրդ 964,8 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 94,6 տոկոս։
«Քաղաքաշինության կոմիտեն, իր հերթին, իրականացրել է 10 միջոցառումից բաղկացած 2 նախագիծ։ Ծախսվել է 1 մլրդ 238 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 93,7 տոկոս»,- տեղեկացրել է Խաչատրյանը։





























