Սիրայում ավարտվել է նախագահ Բաշար Ասադի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։
Թուրքիայի ԱԳ նախարարը Դամասկոս է մեկնել՝ Ասադին փոխանցելու Էրդողանի ուղերձը։ Սիրիական կողմը հայտարարել էր, թե Էրդողանն իր ուղերձին համապատասխան պատասխան կստանա։
2 երկրների պատվիրակությունների միջեւ հանդիպումը տեւել է 3 ժամ, որից հետո Ասադն ու Դավութօղլուն առանձնացել են՝ եւս 3 ժամ անցկացնելով բանակցությունների սեղանի շուրջ։ Հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չի հնչել։
Թուրքիայի ԱԳ նախարարին Դամասկոսի օդանավակայանում դիմավորել են փոխնախարարի մակարդակով՝ ինչը թուրքական կողմը որակել է որպես դիվանագիտական ամոթ։




























