Հունգարիան խնդրել է բացառել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլին Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին փաթեթից ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները հաստատեցին այդ պլանները, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով երեք դիվանագետների:
Չորեքշաբթի կեսօրին ԵՄ դեսպանները հանդիպեցին՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի իրավական տեքստը վերանայելու համար, որը ռուսական նավթի ներկրման արգելք է ներառում, այդ թվում` մեծ զիջումը Հունգարիայի համար՝ խողովակաշարով մատակարարվող հում նավթի ժամանակավոր բացառման տեսքով:
Հանդիպմանը Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին։
Հունգարիայի պահանջն անակնկալ էր. ԵՄ դիվանագետները փաթեթի շուրջ համաձայնության էին սպասում, որը մայիսի 4-ին ներկայացրել էր Եվրահանձնաժողովը։ Նշվում է, որ ԵՄ դեսպաններն այս շաբաթ կշարունակեն պատժամիջոցների իրավական տեքստի քննարկումը:





























