ՄԱԿ-ը բավարարել է օտար լեզուներով երկրի անվան գրելաձեւը Türkiye դարձնելու Թուրքիայի պաշտոնական խնդրանքը, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարիկին։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փոփոխության մասին ծանուցումը ստացել է Թուրքիայի արտգործնախարարից։ Դյուժարիկը հայտարարել է, որ երկրի անվան փոփոխությունն ուժի մեջ կմտնի նամակը ստանալու պահից։
Այդպես, Türkiye («Թյուրքիե») անվանումն այսուհետ կօգտագործվի բոլոր միջազգային ֆորումներում եւ պաշտոնական փաստաթղթերում, որտեղ նախկինում տարբեր էթնոնանուններ են օգտագործվել (Turkey, Turkei, Turquie եւ այլն):
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին Twitter-ում հայտնել էր, որ Անկարան պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ օտար լեզուներով երկրի անվան գրելաձեւ փոխելու վերաբերյալ։
Դիվանագետը նշել է, որ նորամուծությունն ընդունվել է միջազգային ասպարեզում երկրի «հեղինակության» բարձրացմանն ուղղված Անկարայի քայլերի շրջանակներում:





























