Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչի շրջանի հիվանդանոցում 13-ամյա Ֆ. Դ.-ն տղա է լույս աշխարհ բերել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ բժիշկներն իմանալով աղջկա տարիքը, անմիջապես դիմել են իրավապահ մարմիններին։ Ոստիկանությունը պարզել է, որ աղջկան 12 տարեկանում ամուսնացրել են իր հարազատներից մեկի 18-ամյա Մեհմեդի հետ։ Ոստիկանությունը ձերբակալել է Մեհմեդին՝ «անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու» մեղադրանքով։



























