Հաշվետու տարում արձանագրվել է պետական բյուջեից հատկացված միջոցների կատարման լավ ցուցանիշ, որը կազմել է 91,2 տոկոս։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Այսպես, 11 ծրագրերի իրականացման համար նախատեսված է եղել 27,6 միլիարդ դրամ։

«Կառավարության աշխատակազմի ճշգրտված բյուջեն կազմել է մոտ 26,2 միլիարդ դրամ։ Աշխատակազմն իրականացրել է 10 բյուջետային ծրագիր։ Ծախսերը կազմել են 23,9 մլրդ դրամ կամ 91,2 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ կառավարության աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերի ծախսերն աճել են 29 տոկոսով կամ 5,4 միլիարդ դրամով»,- ասաց Հարությունյանը։