Որոշվել է էապես կրճատել 2021-ին պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին հավելավճարների տրամադրման ծրագիրը։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 2-ին 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի  նախնական քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը։

Այսպիսով, հավելավճարները մոտ 787-ից կրճատվել են մինչեւ 582 միլիոն դրամ։ 

Նվազել են նաեւ արտասահմանյան գործուղումների ծախսերը՝ 696-ից հասնելով 206 մլն դրամի, իսկ ներկայացուցչական ծախսերը՝ 195-ից հասնելով 91 միլիոն դրամի, նշեց  Նարիբեկյանը։