2021 թվականին Հայաստանում կալանավորվել է 806 կասկածյալ։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Ընդ որում, 2020 թվականին այս թիվը կազմել է 903։ Միեւնույն ժամանակ, 2021 թվականին կալանավորման միջնորդություն է ներկայացվել 1625 մեղադրյալի նկատմամբ՝ 2020 թվականի 1630-ի դիմաց։

«2021 թվականին դատարանները բավարարել են 1386 նման միջնորդություն, իսկ 2020 թվականին՝ 1407: Բացի այդ, 2021 թվականին կատարված հանցագործությունների պատճառով պետությանը պատճառված գույքային վնասը, որոնց մասով մինչ օրս արդեն ավարտված են գործերը, կազմել է մոտ 3. միլիարդ դրամ։ Միաժամանակ 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 մլրդ դրամ, որից վերականգնվել է 699 մլն դրամը, իսկ 2020 թվականին՝ մոտ 1 մլրդ դրամը»,- ասաց Այվազյանը։