2021 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանին պետական բյուջեից հատկացվել է 678,7 միլիոն դրամ։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Կատարողականը կազմել է 99,4 տոկոս։
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը նույն ժամանակահատվածում ծախսել է 12 միլիարդ 418,2 մմիլիոն դրամ։
«Կատարողականը կազմել է 94,8 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։
Արդարադատության նախարարության փաստացի ծախսերը կազմել են 19,6 միլիարդ դրամ, կատարողականը՝ 83,3 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 8.4 տոկոսով։





























