2021-ին ՀՀ դատախազության փաստացի ծախսերը կազմել են 6 միլիարդ 138 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ընդ որում, կատարողականը կազմել է մոտ 100 տոկոս։
«Պետական վերահսկողական ծառայությանը, թարմացված պլանի համաձայն, հատկացվել է 714,5 միլիոն դրամ։ Կատարողականը կազմել է 94,7 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։





























