Նախատեսվում էր 2021 թվականին Հայաստանի վարչապետի աշխատակազմին հատկացնել 27 միլիարդ 555 միլիոն դրամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Հստակեցված բյուջեով այս գումարը, ի վերջո, կազմել է 26 միլիարդ 189,7 միլիոն դրամ։
«Փաստացի կատարողականը կազմել է 23 միլիարդ 874 միլիոն դրամ կամ 91,2 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։





























