ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի գույքի դեմ պայքարի նոր ստորաբաժանումը 2021 թվականին 279 գործ է հարուցել, որից ավարտվել է միայն 14-ը։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը։
Այս 14 դեպքերի շրջանակներում հաջողվել է բացահայտել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Խոսքը, մասնավորապես, 94 միավոր անշարժ գույքի եւ 23 շարժական գույքի մասին է։ Բացահայտվել է նաեւ 23 ընկերություններում բաժնեմասային մասնակցություն։
«Բացի այդ, հայտնաբերվել են 28 միլիարդ դրամի կասկածելի գումարներ»,- ասաց Նավասարդյանը։
2021 թվականին դատարան է ներկայացվել երեք հայց, որոնց համաձայն՝ Գլխավոր դատախազությունը պահանջել է բռնագանձել մոտ 6 մլրդ դրամ, ինչպես նաեւ 13 մլրդ դրամի 25 միավոր գույք։




























