«Դմիտրի Մեդվեդեւը ռուս-վրացական պատերազմի 3-րդ տարելիցին նվիրված իր 55 րոպեանոց հարցազրույցի 39 րոպեն նվիրեց ինձ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Երբեմն ես զարմանում եմ, թե ինչո՞ւ են նրանք մեզ այդքան ժամանակ տրամադրում: Մի քանի օր առաջ ես հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես մեր երկրից 100-ավոր անգամ մեծ երկրի նախագահը, ով ակնհայտորեն գտնվում է մեկ այլ մարդու ստվերի տակ, ինձ նվիրեց իր 55 րոպեանոց հարցազրույցի 39 րոպեն: Միթե առաջնորդը, թեկուզ սահմանափակ իշխանություն ունեցող, այլ անելու բան չունի, քան այդքան մտածել Վրաստանի նախագահի մասին: Եթե նա այդ մասին խոսում է 40 րոպե, նշանակում է դրանից առաջ 40 օր կամ 40 ամիս մտածել է այդ մասին: Դա աննորմալ վիճակ է»,- հայտարարել է Սահակաշվիլին` Անկալիայում հայրեանսերների ճամբարի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է IPN-ն: