Այսօր լրանում է հայտնի դերասան Երվանդ Մանարյանի 87-ամյակը: Թերթը շնորհավորում է սիրված դերասանին եւ մաղթում ամենայն բարիք: Երվանդ Մանարյանին շնորհավորել են մարտի 1-ի զոհերի հարազատները, Հայ ազգային կոնգրեսը:

«ՀԱԿ-ը շնորհավորում է համաժողովրդական շարժման նվիրյալ, իմաստուն եւ ամենաավագ գործչին, պատկառելի արվեստագետին եւ մեծ քաղաքացուն:

Չնայած կառավարության կողմից շնորհված արվեստի վաստակավոր գործչի կոչումից հրաժարված լինելով, բայց իրավամբ ամենավաստակաշատ եւ իրավամբ ամենաժողովրդական դերասանն ու քաղաքացին է Երվանդ Մանարյանը»,- ասված է Կոնգրեսի շնորհավորանքում: