Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +33 +35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +25 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +26 +28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Տավուշում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +34,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +24 +27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +33,

Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +33 +36,

Արմավիրում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +33 +35,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +24 +26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +35 +38,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +26 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +32 +37։