ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է 6 ծրագիր՝ 31 միջոցառմամբ: Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2021 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ փաստացի հատկացվել է 7 մլրդ 213 մլն դրամ և կատարողականը կազմել է 78,6 տոկոս, ինչը 7,7 տոկոսով ավելի է 2020 թվականի ցուցանիշից։

Իր հերթին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ 2021 թվականին գերատեսչության ապարատի պահպանման և ծրագրերի, տեխնիկական կարողությունների ընդլայնմանն ուղղված հատկացումները կազմել են 1 մլրդ 57,3 մլն դրամ։ Նախարարը նշել է, որ 9 ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը կազմել է 3 մլրդ 115,3 մլն դրամ: