ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 2021 թ. փաստացի նախատեսվել էր 14 ծրագիր՝ 71 միջոցառմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Տարեկան պլանը, նրա խոսքով, փաստացի 43 մլրդ 390.5 մլն դրամ է կազմել, իսկ կատարողականը` 94.9 տոկոս, ինչը 27.6 տոկոսով ավել է, քան 2020թ.
«Հաշվետու ժամանակահատվածում համայնքների բյուջեներին հատկացվել է 115,5 մլրդ դրամ, ինչը 6,8 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ։ Կատարողականը՝ 97.2 տոկոս։ Մարզպետարաններին հատկացվել է 5 մլրդ 475.5 մլն դրամ։ Կատարողականը՝ 98.6 տոկոս»,- ասաց նա։





























