Հայաստանում 2021-ին ՏԻՄ-երին 64 միլիարդ 597 միլիոն դրամի լրավճար է հատկացվել։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովում  մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով՝ մարզերի լրավճարման ծրագրերի համար ի սկզբանե նախատեսվում էր 13 մլրդ 752 մլն դրամ հատկացնել, սակայն ճշտված պլանով ի վերջո հատկացվել է ընդամենը 12 մլրդ 310 մլն դրամ։ «Սահմանամերձ համայնքներին աջակցության ծրագրի իրականացման համար 2021 թ. հատկացվել է 927 մլն դրամ։ Կատարողականը՝ 90.6 տոկոս»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը ներկաներին նաեւ այլ ֆինանսական այլ ցուցանիշներ ներկայացրեց: