Հունիսի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես նախապես հայտարարվել էր, վերջնականապես խափանեց Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել էր խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս  «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների։

Բանն այն է, որ ընդդիմությունն ունի բավարար ձայներ ՝ արտահերթ նիստեր հրավիրելու, բայց ոչ՝ քվորում ապահովելու համար։ Ուստի ընդդիմությունը պահանջում էր պատգամավորների ներկայություն խորհրդարանում տեղերի բացարձակ մեծամասնություն ունեցող իշխող խմբակցությունից։

4 ժամ սպասելուց հետո ՔՊ-ն վերջնականապես խափանեց նիստը։