Սոմալիական կառավարության կոչով եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հրավերով Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների արտակարգ խորհրդակցությունը տեղի կունենա Ստամբուլում օգոստոսի 17-ի, հաղորդում է APA-ն:

ԻԿԿ-ի գերագույն քարտուղար Էքմալադին Իհսանօղլուի եւ Սոմալիի նախագահ Շեյխ Շարիֆի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվելու է աղետի գոտու տուժածներին օգնություն ցույց տալու հարցը:

Նշենք, որ Աֆրիկյան միությանը կրկին խնդրում են մեծացնել Սոմալիում զորակազմի թիվը:

Ներկայումս ալ-Շաբաբի ջոկատը, որն ամենալավ զինված իսլամական կազմակերպությունն է եւ հաջողությամբ պայքարում է կառավարական ուժերի դեմ, իր զորքերը հանել է մայրաքաղաքից:

Սոմալիում խաղաղապահ AS կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ֆրեդ Մուշիգան կարծում է, որ AS-ը պետք է անմիջապես Սոմալի ուղարկի 3000 լրացուցիչ զինվոր` երկրում առկա 9000 մարդ կոզմող կոնտինգենտի ուժեղացման համար: