Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով ժամը 22:20-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու, տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը։
Հավելենք, որ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ Հերացի է տեղափոխվել 28 քաղաքացի։
Տուժածներից մեկը, նրա խոսքով, ներկա պահին վիրահատվում է, մյուս 27–ը գտնվում են հետազոտման փուլում:
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:
«Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է»,- նշվում է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/pfbid0H1u5JmggtEFwKVrB84pyJKCZgoBppbrGefV6JWzY3V5Hamc4sHtjncgnPm5tzvxml





























