Թեղուտի հանքը շուտով կգործարկվի։ Այս մասին հունիսի 3-ին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Թեղուտը որոշակի խնդիրներ ուներ` հիմնականում հումքի արտահանման հետ կապված։ Ինչպես նաեւ որոշակի վերազինման, կահավորման աշխատանքներով պայմանավորված` հանքը դադարեցրել էր գործունեությունը։ Սակայն աշխատակիցներն օրենքով սահմանված ձեւով վարձատրվում են»,–ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով` ընկերության ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել` հաշվի առնելով մտահոգությունները։ Հանքի ներկայացուցիչները վստահեցրել են, որ խտանյութի արտահանման հետ կապված խնդիրները կարծես կարգավորել են, հունիսի 10-ից հետո կսկսեն արտահանել։ Սա էլ, ըստ Սանոսյանի, կբերի նրան, որ 1 ամսվա ընթացքում հանքը կսկսի աշխատել։





























