Ուկրաինայի բոլոր կինոթատրոններում այժմ միայն ուկրաիներեն լեզվով ֆիլմեր են ցուցադրվելու:

Նոր օրենքով ընկերությունները պետք է գնեն ֆիլմեր միայն տեղական մատակարարներից, իսկ նրանք իրենց հերթին թարգմանություն են անելու միայն պետական լեզվով:

Սեւաստոպոլյան կինոթատրոններում ներկա պահին միանգամից մի քանի պրեմիերաներ կան` վարձույթում են համաշխարհային բլոկբասթերներ` ուկրաինական անուններով, հաղորդում է «Վեստին»:

Բոլոր ֆիլմերը միայն ուկրաինական թարգմանությամբ են: Ֆիլմերում ռուսաց լեզուն փաստացի արգելված է, չնայած քաղաքի բնակչությունը 100 տոկոսով ռուսախոս է:

«Վեստիի» լրագրողների տվյալներով, նորամուծությունից հետո կինոթատրոնները դատարկվում են, քանի որ Սեւոստոպոլի բնակիչները դժվարությամբ են հասկանում դերասանների բառերը եւ նույնիսկ գովազդային պաստառների գրվածները: Կինոթատրոնում հավաքվում են մոտ 3 մարդ, բայց ցուցադրություններից շատերն ընդհանրապես հետաձգվում են. ոչ ոք չի եկել: