Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը միջազգային հարցերով նոր փոխնախագահ է նշանակել Ալի Սաեդլուին:

Ալի Սաեդլուն արդեն զբաղեցրել է գործադիր հարցերով փոխնախագահի, նավթի նախարարի եւ Թեհրանի փոխքաղաքապետի պաշտոնները, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով MehrNews-ը:

Նշենք, որ Ալի Սաեդլուն Իրանում հայտնի է որպես Իրանի նախագահի մերձավոր շրջապատի մարդ եւ նրա մտերիմ ընկեր: